Հետևեք մեզ։

Վրաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանը. Ղարիբաշվիլի

11:53, 26 հոկտեմբեր 2023
Վրաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանը. Ղարիբաշվիլի

Վրաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանը։ Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է Թբիլիսիի Մետաքսի ճանապարհի միջազգային ֆորումի բացման արարողությանը։

 

«Մեր կառավարությունն առաջ է քաշել «Խաղաղ հարևանություն» նախաձեռնությունը։ Մենք պատրաստ ենք մեր հարևանների և բարեկամ երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ միասին մասնակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն վերջնականապես հաստատելու ուղղությամբ։

 

Այսօր շատ ուրախ եմ հյուրընկալելու երկու գործընկերներիս՝ վարչապետ Փաշինյանին և վարչապետ Ալի Ասադովին։ Կայուն խաղաղությունը օգուտ կբերի մեր երկրներին և ողջ տարածաշրջանին և կբերի այն խաղաղությունը, որին արժանի են մեր ժողովուրդները»,- ասել է Ղարիբաշվիլին։

Վերլուծական