Հետևեք մեզ։

Հանվում են ՀՀ ժողովրդական արտիստ, գիտության վաստակավոր գործիչ և մի շարք այլ կոչումներ

13:01, 26 հոկտեմբեր 2023
Հանվում են ՀՀ ժողովրդական արտիստ, գիտության վաստակավոր գործիչ և մի շարք այլ կոչումներ

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 26-ի նիստում հավանություն տվեց «ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» օրենքում և հարակից այլ օրենքներում փոփոխությունների նախագծին:

 

Նախագծով առաջարկվում է հանել հետևյալ կոչումները. ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, վաստակավոր ճարտարապետ, վաստակավոր շինարար, վաստակավոր բժիշկ, վաստակավոր իրավաբան, վաստակավոր արտիստ, վաստակավոր նկարիչ, արվեստի վաստակավոր գործիչ, մշակույթի վաստակավոր գործիչ, վաստակավոր մանկավարժ, վաստակավոր լրագրող, տնտեսության վաստակավոր աշխատող, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, վաստակավոր մարզիչ: 

 

Նախագծի շրջանակում առաջարկվում է վերանայել ՀՀ-ում շնորհվող պատվավոր կոչումների համակարգը՝ սահմանելով միայն թիմերի խրախուսմանն ուղղված մեկ հավաքական պատվավոր կոչում՝ ՀՀ վաստակավոր կոլեկտիվ պատվավոր կոչումը:

 

Որոշման հիմնավորման մեջ, մասնավորապես, ասվում է, որ պատվավոր կոչումների շնորհումը հաճախ բացասաբար է ազդում առանձին մասնագիտական հանրույթի ներսում առաջացող հարաբերությունների վրա:

 

Վերլուծական