Ադրբեջանը շատ լավ տնտեսական և առևտրային հարաբերություններ ունի 5 հարևաններից 4-ի հետ։ Այս մասին Թբիլիսիում կայացած «Մետաքսի ճանապարհի» միջազգային համաժողովում ասել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։
«Մենք ուզում ենք, որ կոմունիկացիաները բացվեն, բայց դա միայն մեզնից կախված չէ, մենք պատրաստ ենք դրան, եթե մյուս կողմը ցանկանա։ Մենք բավական հնարավորություններ ունենք նաև այլ իրավիճակներում»,- ասել է Ասադովը։