ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է ջանքեր գործադրել՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագիր կնքել, դա անհրաժեշտ է տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու համար։
«Իհարկե, ջանքերը շարունակվում են, փորձերը՝ օգնելու Բաքվին և Երևանին վերջապես կնքել խաղաղության պայմանագիր: Դա անհրաժեշտ է տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու համար», - ասել է Պեսկովը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցին՝ Պեսկովը նշել է, որ Կրեմլը «հակված չէ Wall Street Journal-ն ընկալել որպես առաջնային աղբյուր», ուստի նրանք ակնկալում են այս հարցի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը ստանալ Հայաստանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ «Եվ, իհարկե, Ռուսաստանի և Հայաստանի համար լավ չէ շփվել թերթերի միջոցով, հատկապես Wall Street Journal-ի միջոցով»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանը հայ գործընկերների հետ երկխոսության շատ ընդարձակ օրակարգ ունի։