Ուկրաինան «հետին պլան է մղվել» պաղեստինա-իսրայելական հակամարտության ֆոնին, Կիևը կորցնում է լրատվամիջոցների ուշադրությունը և իր դաշնակիցների աջակցությունը, գրում է ամերիկյան New York Times թերթը։
«Առաջին հերթին Գազայում տեղի ունեցող իրադարձությունները շեղում են արևմտյան քաղաքական գործիչների և հասարակության ուշադրությունը Ուկրաինայի պատերազմից... Մտավախությունը, որ արևմտյան հասարակությունները սկսել են զգալ «ուկրաինական հոգնածություն», միանգամայն իրական է և շարունակում է աճել հոկտեմբերի 7-ից ի վեր»,- գրում է հրատարակությունը։
Բացի այդ, New York Times-ը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Ուկրաինան զգում է ոչ միայն «լրատվամիջոցների ուշադրության պակաս, այլև զինամթերքի»: