Կանադան շատ կարճ ժամանակահատվածում երկու դիտորդ կուղարկի Հայաստան, որոնք կմիանան Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական դիտորդական առաքելությանը, Ջերմուկում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։
Ջերմուկում է նաև Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին, որը շեշտել է՝ Կանադայի համար կարևոր է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։