Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Բիշքեկում մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:
Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում ընթացող ԵԱՏՄ և ԱՊՀ միջկառավարական խորհրդի նիստին չի մասնակցի։
Նա այս պահին գտնվում է Վրաստանում, մասնակցում է Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին։