Եթե կողմերն ունեն քաղաքական կամք, ապա Մոսկվան պատրաստ է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին՝ եռակողմ գագաթնաժողովին մասնակցելու հեռանկարով։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Քաղաքական կամքի առկայության դեպքում մենք պատրաստ ենք հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին ռուսական տարածքում՝ լիարժեք եռակողմ գագաթնաժողովին մասնակցելու հեռանկարով», - հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է Զախարովան։