Հետևեք մեզ։

ՌԴ ԱԳՆ է կանչվել ՀՀ ժամանակավոր հավատարմատարը, նրան ներկայացվել է Հանրային ՀԸ-ի, կառավարության կողմից վերահսկվող ԶԼՄ-ներում և թելեգրամյան ալիքներում «ընթացող անսանձ հակառուսական արշավի անընդունելիությունը»

18:11, 26 հոկտեմբեր 2023
ՌԴ ԱԳՆ է կանչվել ՀՀ ժամանակավոր հավատարմատարը, նրան ներկայացվել է Հանրային ՀԸ-ի, կառավարության կողմից վերահսկվող ԶԼՄ-ներում և թելեգրամյան ալիքներում «ընթացող անսանձ հակառուսական արշավի անընդունելիությունը»

Երեկ ՌԴ ԱԳՆ է կանչվել Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը, դիվանագետին ներկայացրել են Ռուսաստանի ղեկավարության, դիվանագետների և խաղաղապահների հասցեին հայկական լրատվամիջոցներում «օդիոզ» հրապարակումները։ Այս մասին ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


«Հոկտեմբերի 25-ին Մոսկվայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ, որի ուշադրությանն են ներկայխցվել Ռուսաստանի ղեկավարության, ռուս դիվանագետների և խաղաղապահների հասցեին ամենաօդիոզ հրապարակումները»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։


Նա հավելել է, որ հայ դիվանագետին մատնանշվել է հանրապետության տեղեկատվական տիրույթում, այդ թվում՝ հանրային հեռուստատեսության, կառավարության կողմից վերահսկվող լրատվամիջոցներում և թելեգրամյան ալիքներում «ընթացող անսանձ հակառուսական արշավի անընդունելիությունը»։

Վերլուծական