Հետևեք մեզ։

Նոր կարգ. Երևանի բացօթյա վայրերում մշակութային գործունեությունը կթույլատրվի շենքերից 10-100 մ հեռավորության վրա, խախտողները կտուգանվեն

19:18, 26 հոկտեմբեր 2023
Նոր կարգ. Երևանի բացօթյա վայրերում մշակութային գործունեությունը կթույլատրվի շենքերից 10-100 մ հեռավորության վրա, խախտողները կտուգանվեն

Նոյեմբերի 1-ից երաժիշտները, նկարիչներն ու մշակութային գործունեություն ծավալող մյուս անհատներն ու խմբերը Երևանի հանրային բացօթյա վայրերում պետք է գործեն ավագանու սահմանած նոր պահանջներով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից։

 

Առավոտյան ժամը 10:00-ից մինչ 21:00-ն բնակելի և հասարակական շենքերից պետք է պահպանել հեռավորություն՝ առնվազն 10 մ, ժամը 21:00-23:00-ն՝ 100մ:

 

Քաղաքապետարանի և վարչական շրջանների կողմից կսահմանվի ամենօրյա հսկողություն: Մինչ այդ բոլորը նախազգուշացվում են: Նոյեմբերի 1-ից պահանջները խախտողներին ստիպված կլինեն տուգանել:

 

Առաջին խախտման դեպքում «Վարչական իրավախախտումների մասին» օրենգիրքը նախատեսում է նախազգուշացնում կամ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100-200-ապատիկի չափով, իսկ կրկնելու դեպքում տուգանքն էլ մեծանում է՝ հասնելով 500-800 հազար ՀՀ դրամի։