Հետևեք մեզ։

X սոցիալական ցանցը ներկայացրել է տեսազանգերի գործառույթը

20:11, 26 հոկտեմբեր 2023
X սոցիալական ցանցը ներկայացրել է տեսազանգերի գործառույթը

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) աուդիո և տեսազանգերի հայտնվելու մասին։ Այս մասին գործարարը հայտնել է սոցցանցի իր էջում, գրում է ՏԱՍՍ-ը։ Մասնավորապես, Իլոն Մասկը հրապարակել է գրառում՝ ասելով. «Վիդեո և աուդիո զանգերի  տարբերակը հայտնվեց X-ում»: