Իրանի արտաքին գործերի նախարար ոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է քաղաքացիական պատանդներին ազատ արձակելու ՀԱՄԱՍ-ի պատրաստակամության մասին։ «Մենք ՀԱՄԱՍ-ի հետ մի շարք բանակցություններ ենք վարել, որից հետևում է, որ շարժումը պատրաստ է ազատ արձակել քաղաքացիական բանտարկյալներին, սակայն աշխարհը պետք է աջակցի Իսրայելի բանտերում պահվող 6000 պաղեստինցիների ազատ արձակմանը», - ասել է նա՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի հատուկ նիստում։
ՀԱՄԱՍ-ը պատրաստ է ազատ արձակել պատանդներին, բայց աշխարհը պետք է աջակցի բանտերում պահվող պաղեստինցիների ազատ արձակմանը․ Իրանի ԱԳ նախարար
21:56, 26 հոկտեմբեր 2023