Գազայի վրա հարձակումները վաղուց անցել են ինքնապաշտպանության շեմը և վերածվել ջարդերի ու բարբարոսության, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ինչպես գրում է լրատվամիջոցը, «Էրդողանը քննադատել է Եվրամիությանը՝ Գազայում հրադադարի կոչերից խուսափելու համար»։
«Ոչ ոք չպետք է սպասի, որ մենք լռենք, քանի դեռ մեր աչքի առաջ վայրագություններ են տեղի ունենում․ ևս քանի՞ երեխա պետք է մահանա մինչև Եվրահանձնաժողովը հրադադարի կոչ անի, ևս քանի՞ ռումբ պետք է ընկնի Գազայի վրա, որպեսզի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քայլեր ձեռնարկի: Նրանք, ովքեր հեշտությամբ դատում են մարդու իրավունքների և ազատությունների վերաբերյալ, երբ կա դրա հնարավորությունը, արդեն 19 տարի անտեսում են Գազայում ճնշվածների կյանքի իրավունքը»,- ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։