ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համաձայնագրի կնքման հարցում։ Այս մասին հերթական ճեպազրույցում ասել է Պետդեպի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
«Մենք շարունակում ենք հավատալ, որ դա երկու կողմերի շահերից է բխում, տարածաշրջանի շահերից է բխում, աշխարհի շահերից, որպեսզի երկու կողմերը հասնեն խաղաղության համաձայնագրի: Մենք կշարունակենք պնդել»,- ասել է Միլլերը։