«Սուրմալու» առևտրի կենտրոնի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են անցկացել առևտրի կենտրոնը փակելու որոշման դեմ։ Նրանք նշում են, որ անէական խախտումների համար որոշել են փակել ողջ շուկան։
«Վաղը տեսչական մարմնից գալու են ստուգեն, մենք էլ մի մարդու պես գալու ենք գործի, եթե երեք խախտումի համար շուկան փակեցին, մենք էլ փակում ենք այս փողոցները, բոլորս էլ մեքենա ունենք»,-ասաց աշխատակիցը։
Աշխատակիցները նշում էին, որ տեսչական մարմինը հաշվի չի առել, որ երեք խախտման համար 5000 մարդ մնացել է առանց աշխատանքի ու եկամտի․«Թող գան բոլոր տաղավարները բացեն՝ ստուգեն: Ես խնդրելու եմ, որ մենք 10 հոգով տեսչական մարմնի աշխատակիցների հետ շրջենք, որ իրենք իրենցից դուրս կետ չդնեն: Չի կարելի ր 5 հազար հոգու սոված թողնել»։
Նշենք, որ տասը օր առաջ «Սուրմալու»-ում խախտումներ էին արձանագրվել, որ որոշում է կայացվել փակել առևտրի կենտրոնը։