Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հաստատել է, որ երեկ Թբիլիսիում եռակողմ հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ։
Նա այս մասին ասել է Թբիլիսիի Հեյդար Ալիևի անվան պետական ադրբեջանական դրամատիկական թատրոնի հիմնարկեքի արարողության ժամանակ։
«Երեկ մենք եռակողմ հանդիպումներ ենք անցկացրել, Վրաստանը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ՝ որպես անաչառ միջնորդ, Հայաստանի և Ադրբեջանի բարեկամ»,- ասել է Ղարիբաշվիլին։
Կառավարության ղեկավարը, սակայն, չի բացահայտել հանդիպման ընթացքում քննարկված հարցերը։