Հետևեք մեզ։

Հնարավոր է հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության, եթե միանշանակ լինի միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը և իրականացվի սահմանների դելիմիտացիա․ Միրզոյան

13:01, 27 հոկտեմբեր 2023
Հնարավոր է հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության, եթե միանշանակ լինի միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը և իրականացվի սահմանների դելիմիտացիա․ Միրզոյան

Հարավային Կովկասում երկարատև և արժանապատիվ խաղաղության համար կենսական անհրաժեշտություն է ապահովել ուժի կիրառման ու այլատյաց քաղաքականության բացառումը: Այս մասին Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Ըստ Միրզոյանի՝ տարածաշրջանում հարատև խաղաղությունը պահանջում է տարածաշրջանի բոլոր երկրների հանձնառությունը ու գործուն քայլերը առավելապաշտական նկրտումներից հրաժարվելու համար։

«Հնարավոր է հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության, եթե միանշանակ լինի միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը և  իրականացվի սահմանների դելիմիտացիա»,- ասաց Միրզոյանը։

Վերլուծական