Հետևեք մեզ։

Հոկտեմբերի 27-ի գործն ինձ համար բացահայտված է, բազմաթիվ հանցագործներ կան, որոնք դեռ նստած չեն, պետք է բանտում լինեին․ Գագիկ Ջհանգիրյան

13:44, 27 հոկտեմբեր 2023
Հոկտեմբերի 27-ի գործն ինձ համար բացահայտված է, բազմաթիվ հանցագործներ կան, որոնք դեռ նստած չեն, պետք է բանտում լինեին․ Գագիկ Ջհանգիրյան

Հոկտեմբերի 27-ի գործն ինձ համար բացահայտված է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԲԴԽ նախկին նախագահ, նախկին դատախազ Գագիկ Ջհանգիրյանը։

 

«Հիմա նախաքննությունն անջատված մասով վերսկսվել է, այսօր ևս  Դատախազությունը հաղորդագրություն է տարածել, սպասենք արդյունքներին։ 

 

Ես կարծում եմ՝  հիմա որևէ պետական մարմին չի խոչընդոտում նախաքննությանը, մեր հայաստանյան իրավիճակը  նպաստավոր է, սպասենք ավարտին», - ասաց նա։

 

Հարցին՝ այն ժամանակ խոչընդոտո՞ւմ էին՝ Ջհանգիրյանը պատասխանեց․ «Հիմա որևէ մարմին չի խոչընդոտում, միջավայրը նպաստավոր է»։

 

Անդրադառնալով մի շարք կասկածյալների կալանավորման, ապա ազատ արձակման վերաբերյալ հարցին, մասնավորապես այն բանին, որ կալանավորվածներից Տիգրան Նազարյանը, ըստ Ջհանգիրյանի, «երկար-բարակ» ցուցմունք է տվել, հայտնի է, թե որ երկիր է տեղափոխվել և մահացել», և պատասխանելով լրագրողի հարցին՝ պատահականություն է դա, ասաց․ «Ես հո գուշակ չեմ, կոֆեի բաժակ նայող չեմ»։

 

Հարցին՝ որպես նախկին պաշտոնյա՝ ի՞նչ է կարծում ՀՀ-ում արդարադատության իրականացման վերաբերյալ, Ջհանգիրյանը պատասխանեց․ «Ինչ եք ուզում, ես կարծում եմ, որ բազմաթիվ հանցագործներ կան, որոնք դեռ նստած չեն, պետք է բանտում լինեին»։ Հարցին՝ նրանք, ովքեր բանտում են, պետք է բանտում լինեին, Ջհանգիրյանն ասաց․ «Ես նյութերին ծանոթ չեմ»։