Հնդկաստանը դիտարկում է Հայաստան լրացուցիչ սպառազինություն ուղարկելու հնարավորությունը,-հայտնում է The Economic Times-ը։
Ըստ տեղեկությունների՝ Հայաստանի բարձրաստիճան ներկայացուցիչը Նյու Դելիում բանակցություններ է վարել զենքի մատակարարումների շուրջ, որոնք կիրականացվեն 2022 թվականի սեպտեմբերին ստորագրված պայմանագրերի հիման վրա։ Պայմանագրերի արժեքը կազմում է 20 միլիարդ ռուփի (244,7 միլիոն դոլար): Զենքը մատակարարման ճանապարհը Իրանի տարածքն է։
Նոր բեռնափոխադրումների մանրամասները դեռ հայտնի չեն, սակայն Հայաստանում դիտորդներն ասում են, որ բեռնափոխադրումը կարող է ներառել սարքավորումներ, որոնք կօգնեն ստեղծել զսպող մեխանիզմներ։