«3+3»-ը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարթակ չէ, այն տարածաշրջանային համագործակցության հարթակ է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
Ըստ նրա՝ այդ հարթակի նպատակը հարևանների հետ հարաբերությունների կարգավորումն է։
Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանն առ այն, թե խորհրդային ժամանակներից մնացած քարտեզները գտնվում են միայն Ռուսաստանի ձեռքում, Կոստանյանը նշեց, որ այն քարտեզները, որոնց մասին խոսվում է, 1974-78թթ․ քարտեզներն են, դրանց ծանոթ է թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմը, տարբեր միջնորդների կողմից տրամադրվել են կողմերին։