Նոր Հոկտեմբերի 27-ի վտանգ տեսնում եմ։ Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում։
«Այո, Հոկտեմբերի 27-ի նախօրեին տեղի ունեցած իրադարձությունները սրանից շատ ավելի քիչ կարևորություն ունեցող էին, շատ ավելի հեռու էր, օրինակ, Մեղրին հանձնելու գաղափարը, հիմա էլ ավելի հեռու է»,- ասաց Սիմոնյանը։
Ըստ նրա՝ թե՛ Մարտի 1-ի, թե՛ Հոկտեմբերի 27-ի հիմնական դերակատարները և պատճառները հայտնի են, գիտեն՝ ովքեր են կազմակերպիչները․ «Մնում է՝ այդ փաստն արձանագրվի ու համապատասխան պատիժ լինի»։
Դիտարկմանը, թե արդյոք նախկին նախագահներին նկատի ունի, Ալեն Սիմոնյանը չմեկնաբանեց։