Հետևեք մեզ։

Ես չեմ ձգտել պաշտոնի, ես վարչապետ դարձա, որ հոկտեմբերի 27-ի գործը չկոծկվեր. Արամ Սարգսյան

17:12, 27 հոկտեմբեր 2023
Ես չեմ ձգտել պաշտոնի, ես վարչապետ դարձա, որ հոկտեմբերի 27-ի գործը չկոծկվեր. Արամ Սարգսյան

Ես չեմ ձգտել պաշտոնի, հոկտեմբերի 27-ից հետո էլ գնացել եմ իշխանության, որովհետեւ եղբորս ընկերները դեռ էն ժամանակ մտածում էին, որ  գործը կոծկվելու է, և իրենց պետք էր մարդ, որի գալով իրենք վստահ կլինեին, որ այդ գործը չի կոծկվի։

 

Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Սարգսյանը, հավելելով, որ գործին հետամուտ լինելու համար էր այդ ժամանակ վարչապետի պաշտոնը։

 

«Եթե նայեք` 2000-ի մայիսի 2-ից հետո, երբ ինձ ազատեցին, հոկտեմբերի 27-ի գործը ինչ 180 աստիճանի փոփոխություն ունեցավ, մինչ այդ տրված ցուցմունքները ում դեմ, ինչպես փոխվեցին և այդ մարդիկ ազատվեցին, և այսօրվա իշխանություններն էլ, որ ինձ հարցաքննում են, հարցաքննում են այդ ենթատեքստում, որովհետեւ ինձնից հետո գործը փոխվեց, մեղադրյալներն ասում էին, որ իրենցից բռնությամբ, ուժի ազդեցությամբ են ցուցմունքներ վերցրել»,-ասաց Սարգսյանը։

 

Նա նշեց, որ հիմնավոր են ճանաչվել մայիսի 2-ից հետո տված ցուցմունքները, իսկ մինչեւ այդ եղած ցուցմունքները, երբ ինքը վարչապետ էր, հիմնավոր չիճանաչվել։

Վերլուծական