Շատերը գիտեն, թե ինչպես է Սպարապետը վերաբերվել Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Նա պետք է լավ հիշի, թե բանակի հասցեին զրպարտություններ հրապարակելու համար, ինչ որակումների էր արժանացել Վազգեն Սարգսյանից։ Ես ամեն անգամ զարմանում եմ, թե ինչքան կարելի է քաղաքականության խաթր զզվելի արշավներ անել, դա է իմ կարծիքը»,- ասաց նա։
Խոսելով Արցախի խնդրից՝ Մամիջանյանն ասաց, որ Արցախը հանձնվել է Փաշինյանի՝ Պրահայում արած հայտարարության հետևանքով․«Արդարադատությունը պահանջում է, որ Փաշինյանն ու իր խմբակն իրենց դատաստանը ստանան և իրենք դա ստանալու են։ Ես դա խոստանում եմ»,-ասաց Մամիջանյանը, սակայն թե երբ, ասաց՝ ժամանակ նշել չի կարող։