Հետևեք մեզ։

«Արմենիա» ԲԿ հարակից այգում հայտնաբերվել է մերկ տղամարդու դի. Shamshyan.com

17:44, 27 հոկտեմբեր 2023
«Արմենիա» ԲԿ հարակից այգում հայտնաբերվել է մերկ տղամարդու դի. Shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում:

 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 14:15-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին, որ իրենց բժշկական կենտորնի այգում տղամարդու դի կա:

 

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են ամբողջովին մերկ տղամարդու դի, դիակի կողքին էլ հայտնաբերվել են հագուստներ. հավանաբար դրանք պատկանում են մահացածին:

 

Իրավապահները պարզել են մահացածի ինքնությունը, սակայն այս պահին չեն հրապարակում, որպեսզի հարազատների միջոցով դիակի ճանաչում կատարեն: