Հետևեք մեզ։

Չեխովի փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել

18:53, 23 մարտ 2023
Չեխովի փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել

Մարտի 23-ին, ժամը 17:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չեխովի փողոցի թիվ 38 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։27-ին, մարվել՝ 17։36-ին։