Հայաստանի Հանրապետության տարածքում արցախցիները, առանց որևէ խնդրի, լիարժեք իրավունք ունեն ստանալու օրենքով սահմանված սոցիալական բոլոր երաշխիքները, ինչը սահմանված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Այս մասով պետական որևէ կառույց իրավունք չունի իրականացնելու որևէ լրացուցիչ գործընթաց, կամ սահմանելու խտրական որևէ մոտեցում։ Այս մասին գրում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը․
«Սրա համար, պատերազմից հետո իմ և Մանե Թանդիլյանի նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև 2021թ․ ստորագրվել է սոցիալական ոլորտի վերաբերվող հուշագիր։ Հուշագիրը ուժի մեջ է, և Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ծրագրերն էլ ընդամենը պետության պարտականությունն են և ոչ թե բարի կամքի դրսևորում։
Միևնույն ժամանակ, շատ կարևոր է արցախցիներին աջակցել աշխատանքի հարցում։ Դրա համար անհրաժեշտ է խրախուսել արցախցիներին աշխատանքի ընդունող գործատուներին՝ փոխհատուցելով եկամտային հարկի գումարը։ Սա որևէ ծախս չի առաջացնում պետության համար, միևնույն ժամանակ, խրախուսում է նոր աշխատատեղերի ստեղծումը։ Նման ծրագիր իրականացրել էինք Արցախում 2020թ․ պատերազմից հետո»։
ՀՀ-ում արցախցիները իրավունք ունեն ստանալու օրենքով սահմանված սոցիալական բոլոր երաշխիքները, այս մասին ՀՀ-ի և Արցախի միջև հուշագիր կա․ Մեսրոպ Առաքելյան
21:20, 27 հոկտեմբեր 2023