Հետևեք մեզ։

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը կդառնա հաղորդավար

22:08, 27 հոկտեմբեր 2023
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը կդառնա հաղորդավար

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը կդառնա GB News «այլընտրանքային» հեռուստաալիքի հաղորդավար։

 

Նա կվարի վավերագրական ֆիլմաշար, որը «կցուցադրի Մեծ Բրիտանիայի ուժն ամբողջ աշխարհում», ինչպես նաև կմասնակցի հաջորդ տարի Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրությունների լուսաբանմանը:

 

GB News-ը հաճախ ներկայացնում է աջակողմյան քաղաքական գործիչների և իրեն դիրքավորում է որպես հարթակ, որը ներկայացնում է իրադարձությունների այլընտրանքային տեսակետ։