Այն ծառերը, որոնք տերև ունեն և կանաչ են մեզ թվում, իրենց ֆունկցիան չեն կատարում, նոր ծառերը քաղաքային միջավայրի համար մշակված ծառեր են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են քաղաքի կենտրոնում ծառերը կտրում։
Նա նաև ասաց, որ նոր ծառեր կտնկվեն և քննարկումներից հետո եկել են եզրահանգման նաև ծիրանենիների հարցով․«Ես կարծում եմ, որ Երևանում պետք է լինեն ծիրանենիներ, Կասկադում չէ, Կասկադում սակուրաներ են լինելու՝ իրենց գեղեցկությամբ, կարծում եմ՝ Կասկադին շատ համահունչ է»։
Հարցին, թե ինչո՞ւ Երևանի ընտրություններից ամիսներ առաջ որոշվեց ծառեր կտրել, նորերը բերել, Ավինյանն ասաց․«Ասեմ ինչու որոշվեց, որովհետև գիտաժողով կազմակերպվեց և բոլոր մասնագետները պահանջել են անհապաղ գործողություններ իրականացնել կանաչ ֆոնդի վերականգնման համար և առաջին հերթին քաղաքային միջավայրի, դրա համար»։