Հետևեք մեզ։

Իսրայելը պետք է անհապաղ դուրս գա այս խելագար վիճակից և դադարեցնի իր հարձակումները Գազայի հատվածի վրա. Էրդողան

12:29, 28 հոկտեմբեր 2023
Իսրայելը պետք է անհապաղ դուրս գա այս խելագար վիճակից և դադարեցնի իր հարձակումները Գազայի հատվածի վրա. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելին կոչ է արել դադարեցնել հարձակումները Գազայի հատվածի վրա։

 

«Գազայի հատվածի անընդհատ աճող իսրայելական ռմբակոծությունները, որոնք ուժեղացել են անցած գիշեր, կրկին թիրախ են դարձնում կանանց, երեխաներին և անմեղ քաղաքացիներին՝ խորացնելով հումանիտար ճգնաժամը։

 

Իսրայելը պետք է անհապաղ դուրս գա այս խելագար վիճակից և դադարեցնի իր հարձակումները։

 

Այսօր ես իմ բոլոր եղբայրներին հրավիրում եմ հանուն Պաղեստինի Մեծ հանրահավաքին Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում, որտեղ մենք կուժեղացնենք այս կոչերը և կբղավենք, որ մենք կանգնած ենք պաղեստինցի ժողովրդի կողքին ընդդեմ Իսրայելի ճնշումների»,- հայտարարել է Էրդողանը։: