Ադրբեջանը արագ տեմպերով շարունակում է աշխատանքը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրականացման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
«Աշխատանքներն իրականացվում են նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում։ Նախատեսում ենք նաև աշխատանքներ սկսել Դիլուջուի, Իգդիրի և Կարսի տարածքում այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին»,- նշել է նա։
Ուրալօղլուն ընդգծել է, որ միջանցքը կանցնի կամ Հայաստանի, կամ Իրանի տարածքով։