Հետևեք մեզ։

Գազայի հատվածի ոչնչացումը աղետ կստեղծի առաջիկա տասնամյակների, եթե ոչ դարերի համար. Լավրով

14:37, 28 հոկտեմբեր 2023
Գազայի հատվածի ոչնչացումը աղետ կստեղծի առաջիկա տասնամյակների, եթե ոչ դարերի համար. Լավրով

Գազայի հատվածի ոչնչացումը և այնտեղից 2 միլիոն բնակչի վտարումը աղետ կստեղծի առաջիկա տասնամյակների, եթե ոչ դարերի համար։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

 

Լավրովի խոսքով՝  Պաղեստինի և Իսրայելի համար երկու պետությունների լուծման շուրջ ուղղակի բանակցություններ սկսելն այժմ դժվար հնարավոր լինի։

 

«Դժվար թե նրանք այս պահին գնան համագործակցության: Իսրայելցիները չարացած են»,- ասել է նա։