Հետևեք մեզ։

Հարյուր տարի առաջ Պաղեստինը մեզ համար նույնն էր, ինչ Ադանան. Էրդողան

18:37, 28 հոկտեմբեր 2023
Հարյուր տարի առաջ Պաղեստինը մեզ համար նույնն էր, ինչ Ադանան. Էրդողան

Հարյուր տարի առաջ Պաղեստինը մեզ համար նույնն էր, ինչ Ադանան. Գազան մեր տարածքների մի մասն էր, որը մենք չէինք էլ պատկերացնում կորցնել։

Այս մասին այսօր Թուրքիայում ի պաշտպանություն Պաղեստինի բազմամարդ ակցիայի ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։

 

«Երբ ես ասացի, որ ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական կազմակերպություն չէ, Իսրայելին դա իսկապես դուր չեկավ։ Դրա համար էլ ասացի։ Ինչի՞ էիք սպասում։

Իսրայել, ինչպե՞ս հայտնվեցիր այստեղ: Ինչպե՞ս հասաք այստեղ: Դուք օկուպանտ եք։ Դուք խումբ եք, ոչ թե պետություն։ Արևմուտքը ձեզ ինչ-որ բան է պարտական, իսկ մենք ձեզ ոչինչ պարտք չենք: Դրա համար մենք այսքան հանգիստ ասում ենք այս բաները։ Ցավոք, Արևմուտքի յուրաքանչյուր երկիր ձեզ ինչ-որ բանով  պարտական է»։

 

Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ Իսրայելին պատերազմական հանցագործ են  հայտարարելու և իրենք արդեն աշխատում են դրա վրա։