Հետևեք մեզ։

Գազան կմնա ագրեսորների կոկորդի փուշը. Պաղեստինի նախագահ

22:57, 28 հոկտեմբեր 2023
Գազան կմնա ագրեսորների կոկորդի փուշը. Պաղեստինի նախագահ

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը կոչ է արել ԱՊԼ-ի արտակարգ գագաթնաժողով անցկացնել Գազայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

 

Նա համապատասխան հայտարարություն է արել Ռամալլահում` Պաղեստինի ազատագրման կազմակերպության կոմիտեի նիստի ժամանակ։

 

«Պաղեստինի ժողովուրդը Գազայի հատվածում կոտորածի և ցեղասպանության ակտեր է ապրում... Հենց սկզբից մենք սերտ կապեր ենք հաստատել համաշխարհային առաջնորդների հետ՝ դադարեցնելու այս ագրեսիան: Մենք մասնակցեցինք գագաթնաժողովներին, դիմեցինք Անվտանգության խորհրդին և պահանջեցինք օգնություն։ Մենք դիվանագիտական ​​լուծում ենք փնտրում՝ հիմնված Անվտանգության խորհրդի և միջազգային հանրության որոշումների վրա»,- ասել է Աբբասը։

 

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կանխենք նոր աղետները: Մենք կվերականգնենք այն ամենը, ինչ ավերվել է Գազայի հատվածի օկուպացիայի արդյունքում: Գազան կմնա ագրեսորների կոկորդի փուշը, իսկ Երուսաղեմը կմնա մեր հավերժական մայրաքաղաքը»,-ասել է նա։