Արցախցիները Հայաստանում հյուր չեն, Հայաստանը նաև արցախցիների հայրենիքն է, որի անվտանգության համար նաև 30 տարի արցախցիները համապատասխան ծառայություն են իրականացրել, դժվարություններ են կրել և Հայաստանի ժողովրդի հետ համատեղ ապահովել են մեր ընդհանուր հայրենիքի անվտանգությունը: Այս մասին Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով Հայաստանի իշխանության առաջարկներին՝ ընդունել ՀՀ քաղաքացիություն և ինտեգրվել, կամ ստանալ փախստականի կարգավիճակ:
«Այսօր խոսել, որ մենք այստեղ պետք է պահպանենք մեր ինքնությունը, բնականաբար պետք է պահպանենք, և ինձ թվում է,ՀՀ իշխանությունները և մեր հայրենակիցները ամեն ինչ կանեն, որ հնարավորություն տան այդ ինքնությունը պահպանել»,-ասաց Շահրամանյանը, նշելով, որ փախստականի կարգավիճակ տալու վերաբերյալ որոշումներն իրենց հետ չեն քննարկվել: