Հետևեք մեզ։

Վաշինգտոնը խնդրում է մեզ ոչինչ չանել, սակայն նրանք շարունակում են լայն աջակցություն ցուցաբերել Իսրայելին. Իրանի նախագահ

10:11, 29 հոկտեմբեր 2023
Վաշինգտոնը խնդրում է մեզ ոչինչ չանել, սակայն նրանք շարունակում են լայն աջակցություն ցուցաբերել Իսրայելին. Իրանի նախագահ

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ասել է, որ Իսրայելի գործողությունները «հատել են կարմիր գիծը, որը կարող է ստիպել բոլորին քայլեր ձեռնարկել»:

 

«Վաշինգտոնը խնդրում է մեզ ոչինչ չանել, սակայն նրանք շարունակում են լայն աջակցություն ցուցաբերել Իսրայելին։ ԱՄՆ-ն ազդանշաններ է ուղարկել «դիմադրության առանցք», սակայն մարտի դաշտում ստացել է հստակ պատասխան»,- գրել է նա X սոցիալական ցանցում։

 

Դիմադրության առանցքը ներառում է Մերձավոր Արևելքում Իրանի կողմից աջակցվող ուժերը, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ը:

 

ԱՄՆ պաշտոնյաները զգուշացնում են Իրանին չմիջամտել պատերազմին՝ փորձելով կանխել ավելի լայն տարածաշրջանային հակամարտությունը:

 

Ռաիսին ավելի վաղ ասել էր, որ Իրանը մտադիր չէ ականջալուր լինել ԱՄՆ-ի նախազգուշացումներին: