Հետևեք մեզ։

Իր տան լոգախցիկում հայտնաբերվել է «Ընկերներ» սերիալի հայնտի դերասանի մարմինը

10:55, 29 հոկտեմբեր 2023
Իր տան լոգախցիկում հայտնաբերվել է «Ընկերներ» սերիալի հայնտի դերասանի մարմինը

54 տարեկան հասակում մահացել է ամերիկացի դերասան Մեթյու Փերին, ով առավել հայտնի է «Ընկերներ» հայտնի հեռուստասերիալում Չենդլեր Բինգի դերով։

 

Ինչպես ամերիկյան լրատվամիջոցներին հայտնել են իրավապահ մարմինների աղբյուրները, դերասանին մահացած են գտել Լոս Անջելեսի իր տանը։

 

LA Times-ը և TMZ-ը, որոնք առաջինը հայտնել են Փերիի մահվան մասին, նշել են, որ դերասանին անգիտակից վիճակում գտել են իր տան ջակուզիում:

 

«Ընկերներ» սերիալը, որը հետևում էր Նյու Յորքում ապրող վեց երիտասարդ ընկերների կյանքին, հեռարձակվում էր 1994-ից 2004 թվականներին։