Հետևեք մեզ։

Թուրքիան բարձր հեղինակություն է վայելում համաշխարհային ասպարեզում․ Պուտինը շնորհավորել է Էրդողանին

16:30, 29 հոկտեմբեր 2023
Թուրքիան բարձր հեղինակություն է վայելում համաշխարհային ասպարեզում․ Պուտինը շնորհավորել է Էրդողանին

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռեջեփ Էրդողանին՝ Թուրքիայի հանրապետության հռչակման հարյուրամյակի կապակցությամբ։ «Վերջին հարյուրամյակի ընթացքում ձեր երկիրը բազմաթիվ փորձություններ է հաղթահարել և ընդհանուր առմամբ հաջողությունների է հասել տնտեսական, սոցիալական և այլ ոլորտներում: Թուրքիան իրավամբ բարձր հեղինակություն է վայելում համաշխարհային ասպարեզում»,- ընդգծել է ՌԴ նախագահը:

 

Նա նաև նշել է, որ ռուս-թուրքական հարաբերությունները զարգանում են բարեկամության և բարիդրացիության ոգով։ «Վստահ եմ, որ մենք կշարունակենք հետևողականորեն ընդլայնել երկկողմ կապերի ողջ շրջանակը՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների»,- ասվում է հեռագրում։