Հետևեք մեզ։

ՀՀ ԱԽ քարտուղարը Հունաստանի վարչապետի խորհրդականի հետ քննարել է միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը

18:47, 29 հոկտեմբեր 2023
ՀՀ ԱԽ քարտուղարը Հունաստանի վարչապետի խորհրդականի հետ քննարել է միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 29-ին Մալթայում հանդիպել է Հունաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աթհանասիոս Նտոկոսի հետ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԽ գրասենյակից, զրուցակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը։ ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է մեր տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները և ընդգծել դրանց հանգուցալուծմանն ուղղված ՀՀ ջանքերը:

Ըստ աղբյուրի՝ կողմերն անդրադարձել են նաև անվտագության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորություններին: