Հետևեք մեզ։

Գերմանիան որոշել է գազ գնել Նիգերիայից

19:30, 29 հոկտեմբեր 2023
Գերմանիան որոշել է գազ գնել Նիգերիայից

Գերմանիան որոշել է գազ գնել Նիգերիայից։ Երկրի կանցլեր Շոլցի խոսքով՝ Նիգերիան ունի գազի ամենամեծ պաշարներն Աֆրիկայում, և գերմանական ընկերությունները հետաքրքրված են այս երկրից գազի մատակարարմամբ և հույս ունեն համագործակցել նիգերիական գազային ընկերությունների հետ։

 

Կանցլերը հավելել է, որ պայմանագրերի կոնկրետ շրջանակը և չափը պետք է սահմանվեն գերմանական և նիգերիական ընկերությունների միջև բանակցությունների ընթացքում։