Հետևեք մեզ։

«Վագներ»-ի 170 նախկին մարտիկ տեղափոխվել է «Ախմատ» ջոկատ․ Կադիրով

20:47, 29 հոկտեմբեր 2023
«Վագներ»-ի 170 նախկին մարտիկ տեղափոխվել է «Ախմատ» ջոկատ․ Կադիրով

«Վագներ» մասնավոր զորամասի ավելի քան 170 նախկին մարտիկ տեղափոխվել է «Ախմատ» հատուկ նշանակության ջոկատ։ Այս մասին Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է իր Telegram ալիքում։

««Վագներ» նախկին մարտիկները ծառայության են անցնում «Ախմատ» էլիտար հատուկ նշանակության ջոկատում: 170-ից ավելի զինվորներ կան, որոնք ունեն լայնածավալ մարտական ​​գործողությունների փորձ ինչպես Դոնբասի, այնպես էլ Ուկրաինայի տարածքում, և այլ թեժ կետերում»,- գրել է Կադիրովը։

Նրա խոսքով, ներկայումս ընթանում է «Ախմատ» հատուկ նշանակության ջոկատի անձնակազմի զանգվածային համալրումը։