Հետևեք մեզ։

Գազայի հատվածի Ալ-Քուդս հիվանդանոցը հրթիռակոծվել է․ այնտեղ պատսպարված էր 12 000 մարդ

21:49, 29 հոկտեմբեր 2023
Գազայի հատվածի Ալ-Քուդս հիվանդանոցը հրթիռակոծվել է․ այնտեղ պատսպարված էր 12 000 մարդ

Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ալ-Քուդս հիվանդանոցի շենքը հրթիռակոծվել է․ այնտեղ պատսպարված էր 12 000 մարդ։ Այս մասին հայտնել է Al Hadath հեռուստաալիքը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ հիվանդանոցի շրջակայքում մի քանի արկ է ընկել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վրաերթի է ենթարկվել հիվանդանոցային համալիրի հետնամասում գտնվող շենք։

Պաղեստինի ներքին գործերի նախարարությունը Telegram-յան ալիքի իր պաշտոնական էջում հաստատել է, որ «որոշ ժամանակ առաջ իսրայելական ուժերը հարձակվել են Ալ-Քուդս հիվանդանոցի հետնամասերի վրա»:

Ավելի վաղ Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերությունը հայտնել էր, որ կրկնակի հրաման է ստացվել՝ Իսրայելի իշխանությունները մարդկանց տարհանելու են հիվանդանոցներից:

Տեսանյութն՝ այստեղ։