Հետևեք մեզ։

Գազայում մարդասիրական օգնության պահեստները կողոպտել են

21:57, 29 հոկտեմբեր 2023
Գազայում մարդասիրական օգնության պահեստները կողոպտել են

Գազայում մարդասիրական օգնության պահեստների կողոպտել են․ ՄԱԿ-ը կարծում է, որ Գազայում մարդասիրական օգնության պահեստների կողոպուտը հումանիտար ծանր իրավիճակի հետևանք է։

Հազարավոր պաղեստինցիներ ներխուժել են Դեյր էլ Բահլում գտնվող մարդասիրական օգնության բաշխման երկրորդ կենտրոնը, որտեղ պահվում և բաշխվում են ՄԱԿ-ի մատակարարումները: Կողոպուտը տեղի է ունեցել օրվա ընթացքում, հաստատել է Պաղեստինի փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալությունը:

Գողացված ապրանքների թվում են եղել ցորենի ալյուր, այլ սննդամթերք և հիգիենայի պարագաներ, սակայն գործակալությունն ընդգծել է, որ «վառելիք չի գողացվել»։

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի բարձրաստիճան պաշտոնյան Աբիր Էտեֆան ասել է, որ շաբաթ օրը Գազայի մի քանի օգնության բաշխման կենտրոնների վրա հարձակումները սպասելի էին, քանի որ մարդիկ գտնվում են ծանր վիճակում:

BBC-ին տված հարցազրույցում նա ենթադրել է, որ շաբաթ օրը անկլավում հեռախոսի և ինտերնետի խափանումը կարող էր նպաստել պահեստների և բաշխման կենտրոնների թալանին: Նա ասել է, որ ՄԱԿ-ը ստիպված է եղել դադարեցնել սննդի բաշխումը, քանի որ չի կարող կապ հաստատել տեղում գտնվող թիմերի հետ:

«Այսօր մենք վերսկսում ենք աշխատանքը, քանի որ աստիճանաբար վերականգնվում են հաղորդակցությունները»,- հավելել է նա։

Մինչ օրս Գազա է մտել մարդասիրական օգնություն տեղափոխող ավելի քան 80 բեռնատար։

Իսրայելը հրաժարվել է թույլատրել վառելիքի մատակարարումները Գազա, քանի որ կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն այն օգտագործում է ռազմական նպատակներով, մասնավորապես՝ դիզելային գեներատորներ գործարկելու և այլ նպատակների համար։