Մախաչկալայի օդանավակայանում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, ինչից հետո որոշել են փակել օդանավակայանը։
Լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ դաղստանցիները նախ սկսել են կանգնեցնել օդանավակայանից դուրս եկող մեքենաներն ու ստուգել ուղևորներին, որպեսզի գտնեն հրեաների և հաշվեհարդար տեսնեն։
Հրեաներին գտնելու համար ամբոխը նույնիսկ ստուգել է անվտանգության ուժերի սրահները։
Այնուհետև Դաղստանում ամբոխը ներխուժել է Մախաչկալայի օդանավակայանի տերմինալի տանիք։ Օդանավակայան են ժամանել Դաղստանի ազգային քաղաքականության նախարար Էնրիկ Մուսլիմովը և երիտասարդության հարցերի նախարար Քամիլ Սաիդովը, սակայն ամբոխը կոտրել է օդանավակայանի դռները, նկատել է իսրայելցիների տեղափոխող ավտոբուսներ և ինքնաթիռում գտնվող ուղևորներ, ինչից հետո փորձել է օդանավի հենց թևի երկայնքով ներխուժել ինքնաթիռ։
Տեսանյութերն` այստեղ։