Հետևեք մեզ։

Կապան-Տաթև ճանապարհին մեքենան սահել է ձորը. կա զոհ

08:35, 30 հոկտեմբեր 2023
Կապան-Տաթև ճանապարհին մեքենան սահել է ձորը. կա զոհ

 

Հոկտեմբերի 29-ին, ժամը 23:41-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Կապան ավտոճանապարհին՝ Վերին Խոտանան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ:

 

Պարզվել է,որ Կապան-Տաթև ավտոճանապարհի 47 կմ-ին «KamAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Ա․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 10 մ սահել դեպի մոտակա ձորակը և կողաշրջվել:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ մահացել է։

 

Ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: