Հետևեք մեզ։

Սլովենիան 120 000 եվրո կհատկացնի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին օգնելու համար

10:22, 30 հոկտեմբեր 2023
Սլովենիան 120 000 եվրո կհատկացնի  Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին  օգնելու համար

Սլովենիան հայտարարել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին  օգնելու համար 120 հազար եվրո հատկացնելու մասին։

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին գրառում է արվել Սլովենիայի արտաքին գործերի նախարարության X-ի էջում։

 

«Բազմաթիվ հումանիտար ճգնաժամերի պայմաններում մենք աջակցում ենք փախստականներին Լեռնային Ղարաբաղից։ Հայաստանն աջակցել էր Սլովենիային անցած տարի օգոստոսին տեղի ունեցած ջրհեղեղների ժամանակ, և այժմ Սլովենիան իր երախտագիտությունն է հայտնում նրանց ԿԽՄԿ-ի միջոցով 120 հազար եվրո հատկացնելու եղանակով՝ Լեռնային Ղարաբաղից փախստականներին օգնելու հարցում օգնելու համար»,- ասված է գրառման մեջ։