Հետևեք մեզ։

Հայաստանի՝ 29,800 քառ․ կմ և Ադրբեջանի՝ 86,600 քառ․ կմ թվերը վերցված են խորհրդային 1977 թվականի հանրագիտարանից․ Նիկոլ Փաշինյան

10:52, 30 հոկտեմբեր 2023
Հայաստանի՝ 29,800 քառ․ կմ և Ադրբեջանի՝ 86,600 քառ․ կմ թվերը վերցված են խորհրդային 1977 թվականի հանրագիտարանից․ Նիկոլ Փաշինյան

 

Ադրբեջանի հետ համաձայնեցվել են խաղաղության և հարաբերությունների կարգավորման 3 հիմնարար սկզբունքները։ Եթե կողմերը հետևեն այս համաձայնեցված սկզբունքներին, ապա խաղաղության պայմանագրի ստորագրումն իրատեսական կդառնա։ Այս մասին 2024 թվականի բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ  հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Դրանք են ՀՀ և Ադրբեջանը փոխադաարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Ուզում եմ ասել, որ մեր հայացքից չի վրիպել, որ այս թվերի ճշգրտությունը քննադատության թիրախ է դառնում։ Արձանագրենք, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել քաղաքական մակարդակում և նպատակը եղել է կողմերի ազդեցությունից դուրս գտնվող մի աղբյուրի հղում անել և հետագա քննարկումների ժամանակ դեմարկացիա և դելիմիտացիա անել։ Այս թվերը վերցված են ԽՍՀՄ վերջին հանրագիտարաններից։ Այնտեղ գրված է Հայաստան՝ 29,800, Ադրբեջան 86,600 քառակուսի կիլոմետր տարածք»,- ասաց Փաշինյանը և հավելեց, որ այն հանրագիտարանը, որից ճշտել է թվերը, 1977 թվականի հրատարակության է։

 

Փաշինյանը նշեց՝ կողմերը պայմանավորվում են Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնել դելիմիտացիա։

 

«Հաջորդիվ բացվում են տարածաշրջանային կոմունիկացիաները՝ կողմերի ինքնիշխանության իրավազորության հիման վրա։ Դրանք գործելու են հավասարության հիմունքներով»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ սա էլ երրորդ սկզբունքն է։