Երևանում ապամոնտաժվել է 14 բենզալցակայան։ Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Այդ բենզալցակայանները գործել են նորմատիվային խախտումներով։ Երբ մենք բենզալցակայանն ապամոնտաժում ենք, առաջին բանը, որ անում ենք, անվտանգային հարց ենք լուծում։ Երևանում որևէ մեկի տան կողքը կարող էր բենզալցակայան աշխատել», - ասել է Ավինյանը և հավելել է, որ շատ ողջունելի և տրամաբանական աշխատանք է կատարվում։