Հետևեք մեզ։

Աբովյանի եկեղեցու բակից «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա են գողացել

13:20, 30 հոկտեմբեր 2023
Աբովյանի եկեղեցու բակից «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա են գողացել

Հոկտեմբերի 28-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել մասիսցի մի տղամարդ և հայտնել է, որ Աբովյան քաղաքում գողացել են իր «ՎԱԶ-21-07»-ը:
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են, որ հոկտեմբերի 28-ի ժամը 14.00-ից ժամը 15.15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը փախցրել է Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենան:
Նույն օրը ՆԳՆ ոստիկանության ՊԾ 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Երևանի Մայիսի 9-ի փողոցում, ստուգման նպատակով, կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենա և ստուգել վարորդի սթափությունը: Անձը պարզելու նպատակով ոչ սթափ վարորդին, մեքենայով հանդերձ, ներկայացրել են ոստիկանության Շենգավիթի բաժին: Բաժնում պարզվել է, որ նա հաշվառված է քրեակատարողական հիմնարկներից մեկում, իսկ մեքենան գողացել էր Աբովյանի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակից:
Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են ոստիկանության Կոտայքի բաժին:

`