Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի տիկինը՝ Ռուզաննա Տոնոյանը, աշխատում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում։
Hayastan.news-ին հայտնի դարձավ, որ 2020-ի ավարտին Գնել Սանոսյանը, երբ դեռ Գեղարքունիքի մարզպետ էր, աշխատանք չունեցող տիկնոջը գործի է տեղավորել ՏԿԵ նախարարությունում։
Ամիսներ անց՝ 2021-ի օգոստոսին, Գնել Սանոսյանը նշանակվել է նույն նախարարության նախարար, իսկ կինը աշխատում է այնտեղ որպես նախարարության քարտուղարության փաստաթղթաշրջանառության բաժնի ավագ մասնագետ։
15։00․ Նյութի հրապարակումից կարճ ժամանակ անց նախարարությունից Hayastan.news-ին հայտնեցին, որ Գնել Սանոսյանի կինն նախարարությունում չէ 2023-ի փետրվարից։
Ստացվում է, ամուսինները նախարարությունում համատեղ աշխատել են 1,5 տարի։