ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը առանց մեկնաբանության է թողել ռուսական սահմանապահ զորքերի շարքերում ժամկետային զինծառայողներ ուղարկելու՝ Պուտինի որոշման վերաբերյալ հարցը։
Ավելի վաղ ռազմական թղթակից Ալեքսանդր Սլադկովը թելեգրամյան իր ալիքում գրել էր, որ անձամբ է լսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից նման որոշման կայացման մասին։
«Ես դա թողնում եմ առանց մեկնաբանության», - լրագրողներին ասել է Պեսկովը: